Բժիշկները վիրահատված 100 կանանց թողել են դաշտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 8:01

2 հնդիկ բժիշկ մեկ օրում վիրահատել են ավելի քան 100 կնոջ, որոնք, տեղի բացակայության պատճառով պառկել են հոսպիտալի մոտ, գետնին:

Սկանդալը  Արևմտյան Բենգալիայի նահանգի պետական կլինիկայում է  բորբոքվել. բուժհիմնարկի նկատմամբ պատժամիջոցներ կիրականացվեն մեկ օրում ավելի քան 100 կանանց ստերջացման վիրահատություն կատարելու համար:

Ցնցող կադրեր են նկարահանվել փետրվարի 5-ին. տասնյակ հիվանդների հիվանդագին պրոցեդուրայից հետո դուրս են բերում հոսպիտալի մոտ գտնվող դաշտ: Տեսանյութում երևում է, որ կանանց մեծամասնությունը  դեռևս անեսթեզիայի ազդեցության տակ է : Նրանք ուշքի են գալիս բազմաթիվ հայացքների ներքո` դաշտում պառկած: Հոսպիտալում,որտեղ պետական ծրագրի շրջանակներում կազմակերպվել է ստերջացման ակցիան, հիվանդների համար 60 տեղ կա 30-ը` կանանց, նույնքան էլ տղամարդկանց համար: Կանոնների համաձայն, բժիշկներին արգելվել է օրական 25 վիրահատությունից  ավելի կատարել: Տեղական իշխանությունները սկսել են կատարվածի փաստով հետաքննությունը: Կլինիկայի աշխատակիցներին պաշտոնական նախազգուշացում է արվել:

Դիտվել է 1677 անգամ:
Print Friendly

Leave a Reply