Բուլղարիայում էներգետիկայի նախարարի վրա ձնագնդեր են նետել գները բարձրացնելու պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 6:48

Անցած դեկտեմբերին Բուլղարիայի քաղաքացիները ցնցված էին էլեկտրաէներգիայի գների բարձրացման պատճառով.մի շարք տարածաշրջաններում  դեկտեմբերի համար գները նախորդ նույն շրջանի համեմատ բարձրացել են 100%-ով:

Երեկ հազարավոր բուլղարացիներ ողջ երկրով մեկ  բողոքի ակցիայի են ելել էլէկտրաէներգիայի գների պատճառով: Շուրջ 500 մարդ է ելել էներգետիկայի նախարարության մոտ ու պահանջել նախարար Դելյան Դոբրևի հրաժարականը: Իսկ ոմանք էլ նրա վրա ձնագնդեր են նետել: Որոշ քաղաքներում ցուցարարներն այրել են իրենց հաշիվները:

Մասնավոր CEZ և Energo-Pro ընկերությունները հայտնել են, որ մեծ անսպասելի հաշիվները կապված են  ամանորյա  տոներին խիստ  ցրտերի հետ: Ընկերությունները ավելի վաղ խոստացել էին հրապարակել մանրամասն տեղեկություն ծախսերի վերաբերյալ, իսկ  էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ հատուկ  փորձագիտական հանձնաժողովը կստուգի CEZ –ի տվյալները:

Դիտվել է 1909 անգամ:
Print Friendly

Leave a Reply