Ֆրանսիայի մահմեդական առաջնորդները այցելել են Հոլոքոսթի հուշարձան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 0:08

Ֆրանսիայի մահմեդական առաջնորդներից և իմամներից կազմված բազմամարդ պատվիրակությունը այցելել է Ֆրանիսիայի Դրանսի քաղաքում կանգնեցված հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոսթի հիշատակին նվիրված հուշարձանին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստները գազի խցիկներում խեղդամահ էին արել և ապա այրել 6 միլիոն հրեայի: Պատերազմի տարիներին Ֆրանսիայի տարբեր շրջաններից ուժի կիրառմամբ հավաքված 65 հազար քաղաքացու, բացառապես հրեա լինելու համար, Դրանսի քաղաքի մարզադաշտում օրեր շարունակ սոված ու ծարավ պահելուց հետո, ուղարկել էին Հարավային ԱՖրիկայի մահվան ճամբարները, որտեղ և նրանք մահացել էին:
«Ակօսը» գրում է, որ հուշարձանին կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսը իր ելույթում նշել է, որ տարբեր հավատքների պատկանող մարդկանց երկխոսությունն ու ըմբռնումը թույլ չի տա, որպեսզի ընթացք ստանան աշխարհում գոյություն ունեցող ֆանատիկ հայացքները:

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply