Իրանում նշել են իսլամական հեղափոխության տարեդարձը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 11, 2013 0:03

Իրանի իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին մասնակցել են հարյուրավոր մարդիկ Իրանի 30 նահանգում և 900 շրջանում: Միջոցառումների կենտրոնը Թեհրանն էր: Մայրաքաղաքի կենտրոնական «Ազադի» հրապարակում վաղ առավոտից հավաքվել էին հարյուր հազարավոր մարդիկ, որոնց առջև ելույթ է  ունեցել նախագահ Մահմուդ Ահմադինեջաթը:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ հավաքվածները նշանաբաններ են ունեցել՝ ի աջակցություն հեղափոխության, բերել են Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադրի՝ Խոմեյնի, հեղափոխության նահատակների նկարները, ինչպես նաև հակաամերիկյան և հակաիսրայելական նշանաբաններ՝ «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին»:

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply