Ավելի քան 100 միլիոն ուխտավորներ պատրաստվում են հնդակական տոնակատարության ամենասուրբ օրվա կապակցությամբ մտնել Գանգես գետը և մաքրվել իրենց մեղքերից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 22:39

Այսօր միլիոնավոր հինդուիստներ մեղքերից մաքրվելու համար պատրաստվում են մասնակցել աշխարհի ամենամեծ հոգևոր տոնին:
Հյուսիսային Հնդկաստանում ուխտավորները վաղը կմտնեն սուրբ Գանգես գետը 55 օր տևող տոնի ամենասուրբ՝ Կումբխա Մելա, տոնակատարության առթիվ:
Տոնակատարությունը կազմակերպվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ անգամ, որին մասնակցում են աշխարհի տարբեր վայրերից ժամանած ավելի քան 100 միլիոն այցելու:
Տոնակատարության կարգը կպահպանեն շուրջ 7,000 ոստիկաններ և 30,000 կամավորներ: Սպասվում է, որ գետը մտնող ուխտավորների 10 միլիոնը կին է լինելու:
Ուխտավորները հավատում են, որ, սուզվելով գետի մեջ, մաքրվում են իրենց մեղքերից և ազատվում ծննդյան և վերածնման շղթայից: Մասնակիցների մեծ մասի կարծիքով այդ օրը երեք միլիարդ հնդկական աստվածություններ ևս սուզվում են սուրբ գետը մարդկանց օրհնելու համար:

Դիտվել է 1852 անգամ:
Print Friendly

Leave a Reply