Եգիպտական դատարանը հակամուսուլմանական ֆիլմի պատճառով կասեցնում է YouTube-ի գործունեությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 22:04

Եգիպտական դատարանը կարգադրել է YouTube օնլայն վիդեո ծառայության մեկամսյա դադարեցումը Մուհամեդ մարգարեին վիրավորող ֆիմի պատճառով:
Երկրի վարչական դատարանը կարգադրել է հաղորդակցման և ներդրման նախարարների կասեցնել YouTube-ը գործունեությունը Եգիպտոսում, քանի որ դրա միջոցով ցուցադրվում է «Մահմեդականների անմեղություն» ֆիլմը:
ԱՄՆ-ում ստեղծված 13 րոպե տևողությամբ ֆիլմը Եգիպտոսում, Լիբիայում և տասնյակ այլ մուսուլմանական երկրներում սեպտեմբերին առաջացրել է հակաամերիկյան խռովություններ:
Այն մարգարեին պատկերում է որպես հիմար և նույնասեռական մարդ:
Եգիպտոսի ազգային հեռահաղորդակցության կարգավորող մարմինը ասել է, որ վճռի օրինակը ստանալուն պես այն կենթարկվի դատարանի վճռին:

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply