Տեներիֆում բեմ դուրս գալուց րոպեներ առաջ բռնկվել է կառնավալի թագուհու հանդերձանքը՝ աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 21:13


Սանտա Կրուս դե Տեներիֆեյում կառնավալի թագուհիներից մեկը լուրջ այրվածքներ է ստացել, երբ նրա հագուստը բռնկվել է հրավառության նյութերից:
Դեպքը տեղի է ունեցել 25-ամյա Սաիդա Մարիա Պրիետոի բեմ դուրս գալուց րոպեներ առաջ:
Ըստ երևույթին նրա հանդերձանքը բռնկվել է այլ մասնակցի հանդերձանքի վրա տեղակայված հրատեխնիկայից:
Կրակի բարձրությունը հասել է տաս մետրի՝ տարածվելով նրա ամբոջ հանդերձանքով, որը ուներ մի քանի մեծ թևեր:
Աղջիկը իր մարմնի 40 տոկոսը ծածկող առաջին և երկրորդ կարգի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Չորս այլ մարդիկ ևս այրվածքներ են ստացել դեպքի ժամանակ՝ ներառյալ դիզայներները, ովքեր օգնում էին հանգցնել կրակը և ազատել Պրիետոյին:
Հիվանդանոցից հայտնում են, որ նա ներկայումս արհեստական շնչառություն է ստանում:

Դիտվել է 1556 անգամ:
Print Friendly

Leave a Reply