Լիբանանը կարող է սիրիացի փախստականների համա ճամբար հիմնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 20:40

Լիբանանը կարող է կազմակերպել տրանզիտ կենտրոններ հարևան Սիրիայի փախստականներին ապաստարան տրամադրելու համար: Հոսքի շարունակվելու դեպքում Լիբանանը կարող է պաշտոնապես հիմնել փախստականների ճամբարներ:

Լիբանանը արդեն ժամանակավոր բնակավայր է դարձել 260,000 փախստականների համար, որը հավասար է երկրի բնակչության 6,5 տոկոսին: Այդուամենայնիվ երկիրը մտահոգվում են Սունի մուսուլման սիրիացիների մեծ ճամբարներից:

Ներկայումս օրական շուրջ 3,000 փախստականներ գալիս են Լիբանան ժամանակավոր կացության համար:

ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը խորհուրդ է տվել լիբանանյան կառավարությանը ստեղծել առնվազն երկու տրանզիտ վայրեր, որտեղ սիրիացիները կարող են ժամանակավորապես ապահովված լինել սննդով և ապաստարանով մինչև բնակավայր գտնելը:

Գործակալությունը նաև պլանավորում է Լիբանանի կառավարության համաձայնությամբ հիմնել պաշտոնական ճամբար փախստականների համար:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply