Շրի լանկացի բանտարկյալը հեռախոսը թաքցրել է իր հետույքի մեջ, սակայն զննության ժամանակ այն զանգել է՝ բանտապաններին հայտնելով իր գոյության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 20:23

Շրի լանկացի կալանավորը բջջային հեռախոսը թաքցրել էր իր հետույքի մեջ, սակայն բանտապանները, զննության պահին լսելով հեռախոսի զանգի ձայնը, հայտնաբերել են այն:

Շրի Լանկայի բանտում արգելվում է հեռախոս կրել, սակայն 58-ամյա բանտարկյալը որոշել էր շրջանցել այդ արգելքը՝ հեռախոսը թաքցնելով իր մարմնի ներսում:

Ամեն դեպքում նա մոռացել էր անջատել այն և նրա ծրագիրը ձախողվել էր, երբ հեռախոսը ոչ ճիշտ պահին սկսել էր զանգել նրա ներսից:

Բանտապանները հեռախոսը փնտրելուց հետո հասկացել էին, թե այն որտեղ է պահված և տղամարդուն ուղարկել էին հիվանդանոց սարքը նրա մարմնից հեռացնելու համար:

Ոստիկանությունից հայտնում են, որ կալանավորը գողության համար դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Նա երկու օր հիվանդանոցում անցկացնելուց հետո ուրբաթ օրը վերադարձել է բանտ:

Դիտվել է 1355 անգամ:
Print Friendly

Leave a Reply