Նոր Զելանդիայի մոտակայքում ավելի քան 9,000 մետր խորության վրա հայտնաբերվել են ձկների նոր տեսակներ (լուսանկարներ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 20:14

Գիտնականները ավելի քան վեց մղոն խորության վրա ձկների նոր տեսակներ են հայտնաբերել:

Հետազոտողները Նոր Զելանդիայի հյուսիսային ափերի մոտակայքում շերեփաձկան նոր տեսակ են  հայտնաբերել:

Աբերդինի համալսարանի օվկիանոսային հետազոտությունների ամբիոնի գիտնակնները հետազոտական աշխատանքներ է իրականացրել  Էվերեստ լեռան բարձրությունը գերազանցող խորությունների վրա: Անցած 14 ամիսների ընթացքում նրանք ավելի քան 50 ձկնորսական ցանցեր էին տեղադրել 9,900 մետր խորության վրա, որը 1,052 մետրով ավելին է Էվերեստի բարձրությունից (8,848 մետր):

Խմբի ղեկավարը նշում է, որ իրենք մինչև վերջին պահը չէին պատկերացնում, թե ինչ կարող են հայտնաբերել այդ հսկայական խորություններում, սակայն նրանք կրկնակի ուրախ էին, քանի որ հայտնաբերել են ձկների երկու նոր տեսակներ, ինչպես նաև սահմանել են ձկների բնակելի խորության նոր ռեկորդ:

Ձկների բնակության վայրի մեծ խորության պատճառով նոր հայտնաբերված ձկնատեսակները ամբողջովին կույր են: Գիտնականները պնդում են, որ ավելի փոքր խորություններում նրանք ևս ոչինչ չէին կարողանա տեսնել՝ չափազանց պայծառ լույսի պատճառով: Հետազոտողները ավելացնում են, որ ձկների բնակության վայրերը շատ մութ են, սակայն նրանք մթության մեջ թույլ սպիտակ լույս են արձակում, որը տեսանելի է մյուս ձկների կողմից:

Գիտնականները գտնում են, որ այս նոր հայտնագործությունները հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ շրջակա միջավայրի կենսաբանական բազմազանությունը և առավել ճշգրիտ հաշվարկել ապագայում կլիմայական պայմանների փոփխման հետևանքով էկոհամակարգին սպառնացող վտանգները:

Ձկների նոր տեսակները պահվում են Նոր Զելանդիայի Ազգային թանգարանի ձկների հավաքածուի մեջ:

Դիտվել է 2182 անգամ:
Print Friendly

Leave a Reply