Է. Շարմազանով. «Եթե ՀՀ-ում ինչ-որ մեկն ու ինչ-որ բան ձախողվել են, ապա դա ՀԱԿ-ն է` իր ծրագրերով հանդերձ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 9, 2013 19:45

Նախօրեին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական պատվիրակության անդամների հետ հայտարարել է, որ «ընտրություններն արդեն կարելի է ձախողված համարել»: Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկաբանեք այս հայտարարությունը, ի՞նչ ձախողումների մասին է խոսք, ՀՀԿ շտաբի անդամ, մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց.

«Քաղաքական իրադարձությունների լուսանցքում հայտնված ուժի ներկայացուցչին ի պատասխան նշեմ, որ եթե ՀՀ-ում ինչ-որ մեկն ու ինչ-որ բան ձախողվել են, ապա դա ՀԱԿ-ն է` իր ծրագրերով հանդերձ»:

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply