Ֆրանսիայի հայկական համայնքը 2015 թվականին ընդառաջ ակտիվանում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 17:52

Ֆրանսիայի հայկական համայնքը 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ արագացնում է իր աշխատանքները: Այս մասին է գրում թուրքական է «Bugün» թերթը: Ֆրանսիայում ցեղասպանությունը պաշտպանող ինտելեկտուալներից կազմված «Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրող միջազգային գիտական խորհուրդ»-ից ձևավորվել է աշխատանքային մի խումբ: Խորհուրդը, որը կազմավորվել է ս.թ. փետրվարի 1-ին, համեմատականներ է անցկացնելու 20-րդ դարում տեղի ունեցած ցեղասպանությունների միջև և աշխատանքները հրապարակելու է մամուլում:

Խորհուրդը նախատեսում է 2013-2015 թվականների գիտական տարբեր ժողովների միջոցով ուշադրություն հրավիրել 1915 թվականի դեպքերի վրա: Խորհուրդը նախագահում է նշանավոր ցեղասպանագետ, պատմաբան Իվ Տերնոնը:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply