Բազմահազարանոց ցույցեր Սլովենիայի մայրաքաղաքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 17:55

 Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլիանայում հակակառավարական բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել, որը կազմակերպել էր Արհմիությունների կոնֆեդերացիան: Տնտեսական կոշտ քաղաքականության և կաշառակերության դեմ ուղղված ակցիային մասնակցել է մոտ 15 հազար մարդ:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ ցուցարարները Կոնգրեսի հրապարակից մայրաքաղաքի գլխավոր պողոտայով քայլել են մինչև խորհրդարանի շենք: Նրանք պահանջել են վարչապետ Յանեզ Յանիշի հրաժարականն ու կառավարության ցրումը:
Ցույցի մասնակիցներից ոմանք, պայքարի մեջ մտնելով ոստիկանների հետ, փորձել են կոտրել խորհրդարանի շենքի առաջ ոստիկանների կանգնեցրած պատնեշը: Իրավապահ մարմինները ստիպված են եղել ցուցարաների նկատմամբ արցունքաբեր գազ կիրառել:

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply