Երուսաղեմում պայքարում են մզկիթի և սինագոգի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 17:25

Իսրայելական իշխանությունները Երուսաղեմում գտնվող Լացի պատի կողքին սկսել են նոր սինագոգի շինարարության աշխատանքները, որը Ալ-Աքսա մզկիթից ընդամնեը 50 մ հեռավորության վրա է գտնվում: Ըստ Ալ-Աքսա» մշակույթային ժառանգության ֆոնդի արած հայտարարության՝ սինագոգի շինարարությունը անմիջականորեն կապված է մզկիթի տակ արված պեղումների հետ:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ սինագոգի շինարարությունը վրդովմունք է հարուցել մուսուլմանների շրջանում: Կիրակի օրը հարցի առնչությամբ մամլո ասուլիս տեղի կունենա, որին կմասնակցեն Իսրայելի նախկին մուֆթին, Ալ-Աքսա մզկիթի իմամը և վերոնշյալ ֆոնդի ներկայացուցիչները:

Դիտվել է 788 անգամ:
Print Friendly

Leave a Reply