Աքչաքալեում սիրիացի զույգը նորածին եռյակին անվանել է Ռոջեփ, Թայիփ, Էրդողան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 16:57

Սիրիացի ընտանիքը, որը սիրիական դեպքերի պատճառով ապաստան է գտել Թուրքիայում և ներկայումս ապրում է Աքչաքալեում գտնվող վրանային քաղաքում, նորածին եռյակին տվել է Ռեջեփ, Թայիփ և Էրդողան անունները:

Հալիդ և Ռաշա Թահարների զույգը իրենց երեխաներին տվել են այս անունները, որպեսզի արտահայտեն իրենց սերը Թուրքիայի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

Ճամբարի ղեկավար Հալիլ Թեքյըլդըզը, ղեկավարի օգնականներ Մեհմեթ Ասութայը և Բեքրի Էրենը այցելել են Թահար ընտանիքին և նվերներ տվել երեխաներին:

Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply