Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ԵՊԲՀ նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնի բացմանը
ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 31, 2010 16:48
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երեւանի պետական բժշկական համալսարանի նեյրոանոթային վիրաբուժության կենտրոնի հանդիսավոր բացմանը:
Արարողությանը մասնակցել են նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանը, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամներ:
Կենտրոնի ստեղծմանը, որն իր տեսակի մեջ եզակի է եւ ունի տարածաշրջանային նշանակություն, Երեւանի պետական բժշկական համալսարանը ձեռնամուխ է եղել երեք տարի առաջ: Նորակառույց կենտրոնը հագեցված է արդիական սարքավորումներով, բուժանձնակազմը շուրջ երեք տարի մասնագիտական վերապատրաստում է անցել արտասահմանյան առաջատար կլինիկաներում:
ԵՊԲՀ այս ծրագրին նշանակալի աջակցություն է ցույց տվել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը` հայտնի բարերար Նազար Նազարյանը նվիրաբվերել է 1,7 մլն ԱՄՆ դոլար:






Facebook
Tweet This
Email This Post
