Ադրբեջանում հատուկ ուշադրություն են դարձնելու նոր անուններ դնելու գործընթացի նկատմամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 16:46

Այս տարի Ադրբեջանը հատուկ հսկողություն է սահմանելու նոր ծնված երեխաներին անուններ դնելու գործընթացի նկատմամբ, հաղորդում է ադրբեջանական “APA” գործակալությունը:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախարարների կաբինետին կից գործող տերմինաբանության հանձնաժողովի փախնախագահ Սայալը Սադըգովան:

Փոխնախագահը նշել է, որ կազմվում է անունների հատուկ ցուցակ, որտեղ արդեն տեղ են գտել մոտ 80.000 անուն:

Թույլ չի տրվելու երեխաներին տալ օտար անուններ: Ծնողները երեխայի անունը պետք է ընտրեն հատուկ ցուցակից: Որպես բացառություն ծնողներին թույլ կտրվի երեխային կնքել ցուցակում բացակայող այնպիսի անուններով, որոնք բաղկացած կլինեն մեկ կամ մի քանի ադրբեջանական բառերից:

Նման որոշումը լուրջ հարված կհասցնի Ադրբեջանի բնակչության կազմում գտնվող և մեծ թիվ կազմող ազգային փոքրամասնությունների իրավունքներին:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply