Կանադացին մարմնի վրա 10 հազար կայքահասցե է դաջել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 12:39

Կանադայի բնակիչ Պատրիկ Վալյանկուրը որոշել է ռեկորդ սահմանել URL-հասցեների դաջվածքի քանակով` թիկունքին, թևերին դաջելով 10 հազար կայքահասցե:

Նա արդեն ռեկորդակիր է, սակայն այսքանով չի  բավարարվում ու մտադիր է  այդ թիվը հասցնել 100 հազարի:

Jo-jo կայքը հայտնում է, որ 2010-ին 30-ամյա Պատրիկը որոշեց  համաշխարհային ռեկորդ սահմանել ու, քանի որ նա մարզիկ է և չէր կարող իր ձեռքբերումներով աչքի ընկնել, ուստի ռեկորդի ընտրությունը կանգ առավ դաջվածքների վրա:

“Ես ցանկանում եմ Գիննեսի ռեկոդ սահմանել, սակայն, ավելի շատ ես ցանկանում եմ ուրիշներին օգնել: Սա է իմ միջոցն օգնելու”,ասում է Պատրիկը: Հիմա յուրաքանչյուրը, ով կցանկանա, կարող է 35 դոլարով իր URL հասցեն դաջել Պատրիկի մարմնին, ստացված հասույթի կեսը նա Հաիթիի ու Սոմալիի ժողովուրդներին է ուղարկում: Իսկ մնացած գումարը` այդ նախագիծն առաջ տանելուն է ուղղվում:

Դիտվել է 1445 անգամ:
Print Friendly

Leave a Reply