Հայ “օրենքով գողին” ԱՄՆ դատարանը բանտ է ուղարկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 12:21

Նյու Յորքի դաշնային դատարանը 37 ամսվա բանտային կալանքի է դատապարտել “օրենքով գող” Արմեն Ղազարյանին: Ինչպես նշվում է դատախազության մամլո արձանագրության մեջ, Ղազարյանը պետք է նաև 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատվելուց հետո` 3 տարի  հսկողության տակ գտնվի:

Կալիֆոռնիայի Գլենդլում բնակվող Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել դրամաշորթության մեջ, նա հայ-ամերիկյան` “Միրզոյան-Թերջանյան կազմակերպության” անդամ է: Այս կազմակերպության կատարած  հանցանքներից է “Մեդիկեր” առողջարարական դաշնային ծրագրի հիմանադրամից մեկ մլն դոլար մեքենայություններով շորթելը:

Ղազարյանը հայտնի է “Պզո” մականունով, նա ԱՄՆ է տեղափոխվել 1996-ին ու փախստականի կարգավիճակ ստացել` հավատացնելով, որ  հայրն  Ադրբեջանում էթնիկ բախումների զոհ է դարձել: Հետաքննությունը պարզել է, որ  դա սուտ է:

“Միրզոյան-Թերջանյան կազմակերպության” գործունեությունն ամերիկյան իշխանությունները հայտնաբերել են 2011-ին.այն ժամանակ կալանքի մեջ էր խմբավորման 50 անդամ,գրում է Լենտա.ռու-ն:

 

Դիտվել է 1498 անգամ:
Print Friendly

Leave a Reply