Սկյուռ-ձկնիկն ու հոգիներին վռնդելը.Չինաստանը նախապատրաստվում է Ամանորին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 12:02

Չինաստանի բնակիչներն ավարտում են վերջնական աշխատանքներն ըստ լուսնային օրացույցի` Նոր տարվա կամ` Չունզյեի (գարուն) տոնակատարություններից առաջ: Տոնական երեկոյից մի քանի օր առաջ միլիոնավոր չինացիներ, նվերներով ծանրաբեռնված խուրջիններով վերադառնում են հայրենի քաղաքներ ու գյուղեր: Այդ օրերին տրանսպորտային միջոցներն ու ուղիները գերծանրաբեռնված են աշխատում` ուղևորներին ժամանակին նպատակակետ հասցնելու համար: Տեղ հասնելու պես,նրանք սկսում են ամանորյա նախապատրաստությունները. Պելմեններ են պատրաստում ու բազմաթիվ ուտեստներից բացի, անպայման մատուցում են խաշած կամ տապակած ձուկ: Յուրաքանչյուրն է ցանկանում թեկուզ մի կտոր համտեսել թանձրահյութի մեջ թաթախված սկյուռ ձկնիկից, որը նոր տարուն բարեկեցություն  է խորհրդանշում:

Կարևոր է նաև բնակարանի մաքրությունը.անկյուններից հավաքված աղբի հետ մաքրում, դուրս են նետում չար հոգիներին, որպեսզի նրանք փողոցում էլհանգիստ չունենան, իսկ վաղ առավոտից սկսած, բոլորը սկսում են, պայթուցիկներ ու հրավառ նյութեր  պայթեցնելը:

Իսկ նրանք, ովքեր հավատում են նշաններին, փորձում են այդ օրը մկրատ ու դանակ չկիրառել, որ “հաջողությունը տնից չկտրվի”: Մուտքի դռներին, հատկապես գյուղերում, տանտերերը փակցնում են գրություններ կամ էլ նկարներ` զույգով: Նրանք հատկապես գերադասում են հին զենքերով զինված քաջարի զինվորների նկարները, որոնք խորհրդանշում են բնակության վայրի խաղաղությունն ու հանգստությունը: Երեխաներին փոքրիկ ծրարներ `  “հուբահո” են տալիս`  քաղցրեղենի ու նվերների համար կոպեկներով:

Դիտվել է 1638 անգամ:
Print Friendly

Leave a Reply