Լիբիայի Գերագույն դատարանը վերացրել է բազմակնության սահմանափակումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 9, 2013 11:18

Լիբիայի Գերագույն դատարանը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռել երկրորդ կանանց հետ ամուսնություն գրանցելու` առանց առաջին կնոջ պաշտոնական համաձայնությունը ստանալու:

Ավելի վաղ երկրորդ կին ունենալու համար, ամուսինը պետք է առաջին կնոջից գրավոր համաձայնություն ստանար: Բացի այդ, տղամարդը պետք է դատարանին թղթեր ներկայացներ իր ֆինանսական դրության ու ֆիզիկական վիճակի վերաբերյալ, որոնց հիման վրա նրան թույլատրվում էր 2 կին ունենալ:

Սակայն, ինչպես նշում են ԶԼՄ-ները, լիբիական ջամահիրիան ապրում է ավելի շատ  աշխարհիկ կանոններով ու նորմերով: Բազմակնությունը հազվադեպ է պառահում: Լիբիայի քաղաքացիների մեծամասնությունը սովորաբար, ունենում է մեկ կին:

Դիտվել է 1502 անգամ:
Print Friendly

Leave a Reply