Facebook-ը ողովել է մերկ լուսանկարներով, երբ կենցաղային տեխնիկա տրամադրող ընկերությունը մրցանակ է սահմանել Վալենտինի օրվա կապակցությամբ (լուսանկարներ)
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 9, 2013 11:34
Կենցաղային տեխնիկա տրամադրող ընկերություններից մեկը հորդորել է Facebook սոցիալական կայքի օգտատերերին տեղադրել իրենց մերկ նկարները Վալենտինի օրվան նվիրված մրցույթի համար նախատեսված նվերը ստանալու համար:
Սկանդինավյան ISAK դիզայներական ֆիրման զույգերին խնդրել է իրենց մերկ կամ կիսամերկ նկարները ներբեռնել սոցիալական կայք՝ ի պատիվ իրենց մուլտֆիլմային կերպարներ Բլոսոմի և Բիլի:
Զույգերը տարբեր կեցվածքներով իրենց մերկ նկարները ներբեռնել են կայք, սակայն Facebook-ի այլ օգտատերերի մերկ լուսանկարների ակցիան դուր չի եկել: Նրանք, դժգոհելով նկարներից, բողոքներով ողողել են սոցիալական կայքը, ինչպես նաև նամակներ են ուղարկել ISAK-ի հիմնադիր Սանդրա Իսակսոնին:
Ի պատասխան այս բողոքների Սանդրան սոցիալական ցանցում հրապարակել է իր և իր ամուսնու մերկ լուսանկարը՝ պնդելով, որ այդ ակցիան պարզապես զվարճանալու համար էր և պետք չէ ամեն ինչ այդքան լուրջ ընդունել: Նա նաև ավելացրել է, որ հաջորդ տարի կիրականացվի ամբողջվին մերկ լուսանկարների ակցիա:






Facebook
Tweet This
Email This Post
