Ճապոնիան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին ռուսական երկու կործանիչների՝ իր օդային սահմանը խախտելու կապակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 23:08

Ճապոնիայի պաշտպանության նախարարը հայտնում է, որ Ճապոնիան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին փետրվարի 7-ին երկու պետությունների միջև վեճի առիթ դարձած Հոկայդո կղզու հատվածում ռուսական երկու կործանիչների՝ Ճապոնիայի օդային սահմանը խախտելու կապակցությամբ:

Ըստ նախարարության՝ Ճապոնիան այս խախտմանը պատասխանել է F-2 կործանիչի օդ բարձրացնելով: Բողոքի նոտան ուղղվել է Տոկիոյում Ռուսաստանի դեսպանատուն, սակայն Ռուսաստանի ռազմական հարցերով խոսնակը ժխտել է խախտման փաստը՝ հավաստիացնելով, որ երկու կործանիչները «միջազգային նորմերին շրջանակներում» պարբերական թռիչքներ էին կատարում:

Ճապոնիայում Հյուսիսային  տարածքներ և Ռուսաստանում հարավային Կուրիլներ անվամբ չորս կղզիների համար երկու պետությունների միջև վեճը վեց տասնամյակի պատմություն ունի: Նախկին Սովետական միությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին իր իշխանության տակ վերցրեց Մոսկվայից 6437 կմ հեռավորության վրա գտնվող կղզիները: 1956թ-ին ստորագրված պայմանագրով  նախատեսվում էր չորս կղզիներից երկուսը վերադարձնել Ճապոնիային, սակայն վերջինս չհամաձայնվեց՝ պահանջելով վերադարձնել բոլոր չորսը միասին: Այդ իսկ պատճառով երկու պետությունները մինչ այսօր համաձայնության չեն գալիս այս տարածքների շուրջ:

Երկու պետությունների միջև լարվածությունը հատկապես մեծացավ անցած տարի հուլիսին, երբ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը այցելեց կղզիներից մեկը՝ դառնալով Տոկիոյում բողոքի ալիքի բարձրացման պատճառ:

Այս վերջին դեպքը համընկավ փետրվարի 7-ին յուրաքանչյուր տարի Ճապոնիայում նշվող «Հյուսիսային տարածքների օրվա» տոնի հետ, որի նպատակն է ճապոնացիներին հիշեցնել 1855թ-ի պայմանագրի մասին, որով հաստատվում է Ճապոնիայի գերակայությունը խաղաղօվկիանոսյան կղզիների նկատմամբ:

Դիտվել է 1168 անգամ:
Print Friendly

Leave a Reply