Ջրահարսի արձանը գտել է իր զուգընկերոջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 22:54

Դանիայի խորհրդանիշը հանդիսացող Ջրահարսի արձանը, որը գտնվում է մայրաքաղաք Կոպենհագենի նավահանգստում, գտել է իր զուգընկերոջը: Արձանը, որով Դանիան հայտնի է դարձել աշխարհում և ջրավել բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը, այսօր արդեն մրցակից ունի:
Թուրքական «Radikal»-ը գրում է, որ Դանիայի Հելսինգյոր քաղա,քում, նավահանգստի մուտքի մոտ կանգնեցվել է Ջրի տղայի արձանը: Հելսինգյորի քաղաքապետարանի խորհրդի անդամ Ֆուադ Յալանը այս կապակցությամբ նշել է. «Մենք՝ որպես քաղաքապետարան, որոշեցինք Ջրի տղայի արձանը կանգնեցնել, որպեսզի Ջրահարսը զուգընկեր ունենա: Ջրահարսին տեսնելու եկած զբոսաշրջիկները կուզենան նաև տղային տեսնել: Հելսինգյորի բնակիչները նույնիսկ մի սիրավեպ են հորինել, թե Ջրահարսն ու տղան գիշերները հանդիպում են ծովում: Ես էլ այս կեղմերը հյուրեր բերելիս կատակով ասում է, թե գիշերները տղայի արձանը այստեղ չեք տեսնի, քանի որ նա Ջրահարսին այցի է գնում»:
Ֆուադ Յալանը համուզված է, որ արծաթից պատրաստված արվեստի գործ հանդիսացող այս արձանը բոլորի սիրելին կդառնա:

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply