Պաղեստինցին ձերբակալվել է Facebook-ում Աբասին վիրավորելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 22:49

Հինգշաբթի Պաղեստինի դատարանը Արևմտյան Ափի մի բնակչի դատապարտել է մեկ տարվա ազատազրկման Facebook-ում Մահմուդ Աբասի մասին վիրավորական գրառում անելու համար:
Նաբլուզ քաղաքի դատարանը 26-ամյա Անաս Սաիդ Ավադին մեղադրել է Facebook սոցալական ցանցում Աբասին ֆուտբոլ խաղալիս նկարը տեղադրելու և այն որպես «Ռեալ Մադրիդի նոր հարձակվող» վերնագրելու համար:
Նրա հայրը Ֆրանսպրես գործակալությանը ասել է՝ այն ինչ իր որդի արել է վիրավորանք չէ և նա դրանով հանցանք չի գործել:
Նա նաև տեղեկացրել է, որ որդուն նախկինում պաղեստինյան անվտանգության ուժերը ձերբակալել են Համազ ռազմական խմբին անդամակցելու համար:
Նրա փաստաբան Ռիմա ալ-Սայեդը Ֆրանսպրեսին տեղեկացրել է, որ Անասը դատապարտվել է հեռակա կարգով և նա մտադրված է բողոքարկել:
Դատավորը վճիռը կարդացել է առանց երիտասարդին դահլիճ հրավիրելու:

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply