Իրանը ժխտում է իր ներգրավվածությունը Բուլղարիայում տեղի ունեցած ռմբակոծության մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 22:42

Ուրբաթ Բուլղարիայում Իրանի դեսպանը ասել է, որ անցած տարի Բուլղարիայում տեղի ունեցած ավտոբուսի ռմբակոծման մեջ Իրանը որևէ կապ չի ունեցել:
Բուլղարիան Իրանի կողմից աջակցություն ստացող Հեզբոլահին մեղադրում էին հուլիսին տեղի ունեցած հարձակման մեջ:
«Դա [հարձակումը] ոչ մի կապ չունի Իրանի հետ», – լրագրողներին ասել է Ղոլամռեզա Բագերին,- «մենք դեմ ենք ցանկացած ահաբեկչության և խստորեն դատապարտում ենք նման գործողությունները»:
Իսրայելի վարչապետ Բենջամին Նատանյահուն այս շաբաթ մեղադրել է Հեզբոլահին և Իրաին «միջազգային ահաբեկչական քարոզարշավ» ծավալելու համար Բուրգասի հարձակումից հետո, որի արդյունքում զոհվել է հինգ իսրայելացի տուրիստներ, բուլղարացի վարորդը և ռմբակոծիչը:
Բրյուսելը Հեզբոլահին ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
ԱՄՆ-ն արդեն իսկ համարում է Հեզբոլահին տեռորիստական խմբավորում և Իսրայելի հետ միասին ԵՄ-ին կոչ է անում ընդունել նմանատիպ դիրքորոշում:

Դիտվել է 1442 անգամ:
Print Friendly

Leave a Reply