Անցյալ ամիս ծննդաբերած 9-ամյա մեքսիկացի աղջիկը անհայտացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 22:38

Անցյալ ամիս ծննդաբերած 9-ամյա մեքսիկացի աղջիկը անհայտացել է:
Հիվանդանոցի աշխատակիցները և հետաքննիչները ասել են, որ Դաֆնեն ծննդաբերել է հունվարի 27-ին արևմտյան նահանգ Ջալիսկոյում:
Ոստիկանությունը այժմ փորձում է գտնել 17-ամյա հորը:
Ջալիսկո նահանգի գլխավոր փաստաբանը հինգշաբթի հայտարարել է, որ աղջիկը կարող է մեծ լինել, քանի որ ի հայտ են եկել ծննդյան գրանցման մասին կասկածներ:
Փաստաբան Կորոնդո Իլմոսը ասել է, որ կան որոշակի խախտումներ և իրենք պետք է հետաքննություն անցկացնեն:
Հիվանդանոցին տված տան հասցեում ոստիկանությունը չի գտել ո՛չ Դաֆնեին, ո՛չ էլ նորածին փոքրիկին:
Երկրի առողջապահության քարտուղար Անտոյիո Մունոզը կասկած է հայտնել Դաֆնեի տարիքի մասին՝ ասելով, որ նրա բժշկական տվյալները համապատասխանում են ավելի հասուն տարիքի աղջկա տվյալների: Նրա կարծիքով աղջիկը 15 տարեկան է:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply