Ասադի զորքերը փորձում են հետ մղել ապստամբ ուժերին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 8, 2013 22:34
Նախագահ Բաշար ալ-Ասադի զորքերը ուրբաթ փորձում էին ապստամբ ուժերին ետ մղղել Դամասկոսից:
Ապստամբների պայքարը արևելյան Ղուտա նահանգում ծավալվել է երկու օր առաջ՝ գրավելով ճանապարհային որոշ տարածքներ և մուտք գործելով Ջոբար արվարձանը:
Սիրիայի 22 ամիս տևած կոնֆլիկտի ընթացքում զոհվել է 60000 մարդ: Երկրի նախագահ Ասադը կորցրել է երկրի որոշ տարածքների կառավարումը: Նրան աջակցող օդային ուժերի միջոցով իրեն հաջողվել է ապստամբներին հեռու պահել Դամասկոսի կենտրոնական հատվածներից:
Գերտերությունների մտահոգելու տեղիք է տալիս այն փաստը, որ իրավիճակը կարող է ավելի խորացնել տարածաշրջանի ապակայունությունը:






Facebook
Tweet This
Email This Post
