Պուտինը աշխատանքից հեռացրել է դահուկային ցատկահարթակի կառուցման համար 40 միլիոն դոլարի փոխարեն գրեթե 300 միլիոն դոլար ծախսած Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահին,լուսանկար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 8, 2013 22:24
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման վայր այցելության ժամանակ աշխատանքից հեռացրել է Ռուսաստանի օլիմիպիական խաղերի կոմիտեի փոխնախագահին:
Պուտինը դժգոհ է մնացել դահուկային ցատկահարթակի ոչ ճիշտ ժամանակին ավարտելու կապակցությամբ և աշխատանքից հեռացրել 42-ամյա օլիպիական կոմիտեի փոխնախագահ Ահմեդ Բիլալովին: Բանն այն է, որ ցատկահարթակը կառուցում էր Բիլալովին պատկանող շինարարական ընկերությունը և դրա կառուցումը ոչ միայն երկու տարի էր ինչ ձգձգվում էր, այլև կառուցման համար նախատեսվածից շատ ավելի գումար էր ծախսվել: Պուտինը պարզապես զայրացած էր իմանալով, որ ցատկահարթակը, որը պետք է կառուցվեր 40 միլիոն դոլարով, իրականում կառուցվել է 265 միլիոն դոլարով:
Սոչիի ձմեռային խաղերի կազմակերպման համար նախատեսված է ծախսել 51 միլիարդ դոլար: Վերոնշյալ օլիմպիական խաղերը պատմության ընթացքում կազմակերպված խաղերից մաենաթանկ են՝ ավելի թանկ քան Լոնդոնում կամ Պեկինում կազմակերպված ամառային օլիմպիական խաղերիը:
Սև ծովի ափին գտնվող Սոչի հանգստավայրում կազմակերպվելիք խաղերը նաև ազգային հպարտության հարց են, ինչը Պուտինը իր առաջնային խնդիրներից մեկն է համարում:
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ռուսական լրատվամիջոցին հայտնել է, որ Բիլալովի ճակատագիրը կորոշվի միայն ներկայացուցչական կոմիտեի նիստերից հետո:
Չնայած նմանատիպ գրաֆիկային խաղտումներին՝ ռուս պաշտոնյաները հակված են պնդել, որ Սոչիում շինարարական աշխատանքները իրականացվում են ճիշտ ժամկետներում:
Ստուգողական այցի ընթացքում Վլադիմիր Պուտինը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեի հետ մասնակցեց օլիմպիական արենաներից մեկում կազմակերպված ձմեռային շոու ծրագրին: Հինգշաբթի օրը Ռուսաստանում օնլայն կերպով վաճառքի հանվեցին նաև ձմեռային օլիմպիական խաղերի տոմսերը, որոնց գները տատանվում են 17 մինչև 1700 դոլարի սահմաններում: Տոմսերի ընդհանուր քանակի մասին ոչինչ չի ասվում:






Facebook
Tweet This
Email This Post
