Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի պարզաբանումը վարորդների աշխատավարձերի վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2013 20:12

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը պարզաբանել է վերջին օրերին որոշ լրատվամիջոցների կողմից շահարկվող հասարակական տրանսպորտի վարորդների աշխատավարձերի ձևավորման սկզբունքը:
«Քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ձեռնարկություններում վարորդի աշխատանքը վարձատրվում է մինչև 150.000 դրամ, որը ձևավորվում է հաստիքային դրույքաչափի 80.000 դրամով և այն պարգևավճարի գումարով, որը նա ստանում է ամսեկան մատուցած ծառայությունների համար։ Պարգևավճարը գոյանում է աշխատած ժամերի, օրերի, ներառյալ տոն օրերի, շաբաթ և կիրակի օրերի համար կիրառվող գործակցով. և հանրագումարը կազմում է միջինը 150.000 դրամ»,– պարզաբանել է Կամո Արեյանը։
Քաղաքապետի տեղակալը նաև նշել է կանաչապատման և սանմաքրման համար պահանջվող բանվորների թափուր աշխատատեղերի համար սահմանված աշխատավարձի չափը՝ համապատասխավաբար մինչև 100.000 և մինչև 120.000 դրամ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1373 անգամ:
Print Friendly

Leave a Reply