Ֆրանսիական ոստիկանությունը ԴՆԹ փորձաքննության կենթարկի գյուղի բոլոր տղամարդկանց անցած տարի մի շարք կառույցներ հրդեհած հանցագործին հայտնաբերելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 20:06

Ոստիկանությունը ԴՆԹ փորձաքննության կենթարկի հյուսիսիարևելյան Ֆրանսիայի գյուղերից մեկի բոլոր տղամարդկանց անցած տարվա ընթացքում ութ շինություն հրդեհած հանցագործին գտնելու համար:
Ոստիկանությունը, տնից տուն անցնելով, Լամոր Բադենի 15-75 տարեկան չորս հարյուր տղամարդուց թքի նմուշ կվերցնի դատապարտյալին հայտնաբերելու համար: Այնուհետև վերցված ԴՆԹ նմուշները կհամեմատվեն դեպքի վայրերից մեկում հետախույզների կողմից հայտնաբերված ԴՆԹ օրինակի հետ:
Հանցագործությունների շղթան սկսվեց մեկ տարի առաջ երեք ամառանոցների հրդեհումով, որը հետախույզների մոտ ռասիստական հարձակման տպավորություն թողեց, սակայն այս շարքը շարունակվեց գյուղական փոստի, բարի և գյուղական համայնքին պատկանող հին քահանայատան հրդեհմամբ:
Գյուղական համայնքի ներկայացուցիչը չի ընդունում հարձակման ռասիստական բնույթը՝ պնդելով, որ երեք ամառանոցները բրիտանացիների չէին պատկանում, այլ պարզապես

վարձով էին տրվել նրանց:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply