Օտար լեզվի միասնական քննության միջին գնահատականը բարձր է

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 19, 2009 17:42

qnnutyunՕտար լեզվի միասնական քննության միջին գնահատականը համեմատաբար բարձր է`13-17 միավոր

Անգլերեն քննություն է հանձնել 7.929 դիմորդ, որոնցից միայն 103 են 20 միավոր ստացել: 17.5-20 միավոր են ստացել 1.707 դիմորդ: Դրականի շեմը չեն հաղթահարել 426-ը: Անգլերենի միջին գնահատականը 13.9 է:

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանն ասաց, որ ֆրանսերենից քննություն է հանձնել 429 շրջանավարտ, որոնցից միայն 4-ն են 20 միավոր ստացել: 17.5-20 միավոր են ստացել 205 դիմորդ: Ֆրանսերենի միջին գնահատականը 16.5 է: Անբավարար է ստացել 4 դիմորդ:

Մասնագետներն ասում են, որ վերջին տարիներին Հայաստանում աշխատանքի ընդունվելիս օտար լեզուների իմացությունը գրեթե պարտադիր է դարձել, դրա պատճառով ավելի խորապես են սովորում:

Գերմաներենից քննություն է հանձնել 516 դիմորդ, որոնցից միայն մեկն է 20 միավոր ստացել, իսկ 17.5-20 միավոր է ստացել 128 շրջանավարտ: Անբավարար է ստացել 26 դիմորդ: Գերմաներենի միջին գնահատականը 14.5 է:

Իսպաներեն քննություն է հանձնել 18, իսկ իտալերեն` 10-ը շրջանավարտ: Իսպաներենից 3 դիմորդ է միայն 20 ստացել, իսկ իտալերենից առավելագույն միավոր վաստակող չի եղել: Երկու քննություններում չեն եղել նաև անբավարար ստացողներ: Իսպաներենի միջին գնահատականը 17.1 է, իսկ իտալերենինը` 15.7:

Պարսկերեն քննություն են հանձնել ընդամենը 2 շրջանավարտ, որոնցից մեկը 19.25 է ստացել, մյուսը` 15:

Հանրապետության 23 քննակենտրոններում այսօր կայացել են նաև «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների միասնական քննությունները։ «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության բոլոր չորս թեստերի Ա-46 առաջադրանքում տեղ է գտել տեխնիկական վրիպակ. հնարավոր պատասխաններում բացակայել է ճիշտ տարբերակը: Հետևաբար, որոշում է կայացվել «Հայոց պատմության» միասնական քննությանը մասնակցած բոլոր դիմորդների արդյունքներին Ա-46 առաջադրանքի համար ավելացնել 0.25 միավոր:

Միասնական քննությունների ընթացքին ծանոթանալու նպատակով այսօր ԵՊՀ քննական կենտրոն է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա ներկա է գտնվել քննության մեկնարկին։

Դիտվել է 2802 անգամ:
Print Friendly

Leave a Reply