Պաղեստինցի բանտարկյալները կալանավայրից սերմնահեղուկ են ուղարկում իրենց կանանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 18:07

Իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի բանտարկյալները երեխա ունենալու համար իրենց կանանց գաղտնի կերպով սերմնահեղուկ են ուղարկում: Պաղեստինյան Նաբլուս քաղաքում արհեստական բեղմնավորման և անպտղության բժշկական կենտրոնի հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ մասնագետ Թամարա Ասլանը նշել է, որ բանտից փախցրած սերմնահեղուկները պաշտպանիչ տուփի մեջ իրենց է հասել և իրենք հաջողությամբ իրականացրել են 4 դատապարտյալի կնոջ արհեստական բեղմնավորման գործընթացը:

Արհեստական բեղմնավորմամբ զբաղվող բժիշկ Սալիմ Էբու Հիզրանը, խոսելով «Anadolu» գործակալության թղթակցի հետ, պատմել է. «24 ժամվա ընթացքում կենտրոնին հասած սերմնահեղուկները սառեցվում են, որպեսզի օգտագործվեն: Կենտրոնում բանտից գաղտնի կերպով ուղարկված 50-ից ավել սերմնահեղուկ կա: Արհեստական բեղմնավորման աշխատանքները շարունակվում են»:

25 տարով դատապարտված Ալի Նեզալի կինը նշել է. «Անցած տարի, այն բանից հետո, ինչ բանտարկյալներից մեկի կինը այս ճանապարհով հղիացավ, ամուսնուցս նման առաջարկ եկավ, ես էլ դրական պատասխան տվեցի: Հիմա երկու ամսական հղիություն ունեմ»:

Նշվում է, որ սա յուրատեսակ հաղթանակի սկիզբ է իսրայելական բանտերի նկատմամբ, ինչը ոգևորություն է առաջացրել բանտարկյալների շրջանում:

Դիտվել է 1845 անգամ:
Print Friendly

Leave a Reply