Երևանում Սամաթիայի դեպքերը քննադատող բողոքի ցույց է տեղի ունենալու
Օրվա լուր | ankakh | February 8, 2013 17:36
«Երիտասարդ դիվանագետների ակումբ» հայկական հասարակական կազմակերպությունը փետրվարի 11-ին բողոքի ցույց է կազմակերպելու՝ քննադատելով Թուրիքիայում հայ կանանց դեմ ուղղված ռասիստական քաղաքականությունը:
Այս կապակցությամբ կազմակերպության արած հայտարարության մեջ ասված է. «Մենք քննադատում ենք Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայ կանանց նկատմամբ կատարվող շարունակական հարձակումները: Թուրքական պաշտոնյաներից պահանջում ենք, որպեսզի ապահովեն իրենց քաղաքացիների անվտանգությունը, բացահայտեն մեղավորներին և ջանքեր գործադրեն, որպեսզի նրանք անպատիժ չմնան: Այսպիսի սարսափները, հատկապես Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի նախաշեմին, իրավիճակին լարվածություն են հաղորդում: Թուրք պաշտոնյաների լռությունը և չեզոք պահվածքը երկրում ձևավորում է ատելության, ռասիզմի, անհանդուրժողականության և ազգայնականության մթնոլորտ և հայերի համար վախի միջավայր ստեղծում: ՄԱԿ-ին, ԵՄ-ին, Եվրախորդրին և միջազգային մյուս կազմակերպություններին կոչ ենք անում արձագանք տալ թուրք պաշտոնյաների անգործությանը և քայլեր ձեռնարկել Թուրքիայում ատելության հարձակումներին ենթարկված անձանց անվտանգության ապահովման ուղղությամբ»:
Բողոքի երթը սկսվելու է փետրվարի 11-ին, ժամը 12:00 Հանրապետության հրապարակից: Ցուցարարները քայլելու են դեպի ՄԱԿ-ի և ԵՄ-ի գրասենյակներ և բաց նամակ են հանձնելու միջազգային կառույցների ներկայացուցիչներին:






Facebook
Tweet This
Email This Post
