Գիտական թեմաների հայտերի մրցույթ
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 8, 2013 15:59
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել “Հասարակական գիտություններ” և “Հայագիտություն և հումանիտար գիտություններ” բնագավառներում գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթ կազմակերպելու մասին: Մրցույթը կկազմակերպի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով grants.scs.amհասցեում, մինչև 2013 թվականի մարտի 24-ը:






Facebook
Tweet This
Email This Post
