Խորհրդարանական ճեպազրույցներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2013 15:19

“Վաղուց է հայտնի, որ նախագահի ընտրություններում ՕԵԿ-ը պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, ինչ վերաբերում է Գյումրիում մեր ընտրողների հետ հանդիպման ժամանակ գոծող նախագահին սատարելու փաստին, ապա մենք ազատ ենք մեր կուսակիցների հետ հանդիպելու և հորդորելու, որ առաջիկա ընտրություններին ձայնը տան նախագահին“,-այսօր ԱԺ -ի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը:
Նույն խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հաղթող նախագահին շնորհավորելու վերաբերյալ հայտարարեց.” Կարծում եմ, որ Ր.Հովհաննիսյանը կշնորհավորի Սերժ Սարգսյանին”:
Ընտրակեղծիքների վրա հակազդելու նպատակով ՀԱԿ-ն իր 1500 ակտիվիստներով վերահսկողություն է իրականացնում, ՀԱԿ-ը կապի մեջ է նաև ԵԱՀԿ դիտորդների հետ: Այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նա լրագրողներին հորդորեց այս օրերին անդրադառնալ Ղարաբաղյան շարժման 25 –ամյա գործունեությանը: Ինչ վերաբերում է նոր կուսակցության ստեղծման վերաբերյալ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ապա Ա.Մանուկյանը նշեց, որ հակված չէ ՀՀՇ-ի լուծարմանը, քանի որ ՀՀՇ-ն երեք միջազգային կառույցի լիիրավ անդամ է: “Հեըևաբար մենք եթե ընրենք լուծարման ճանապարհը, ապա եվրոպական կուսակցությունների հետ մեր կապերը կվերանան: Իհարկե, ՀՀՇ-ն պետք է պահպանել որպես հայկական պետության արժեք: Այսօր խնդիր կա ստեղծել մի նոր կուսակցություն, որի ֆորմատը լինի վստահելի”:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի համոզմամբ ընտրությունների արդյունքերն իրատեսական կլինեն, քանզի մեծ է ընտրական մշակույթ ձևավորելու ցանկությունը:” Հրաժարվում եմ կոնկրետ հաղթողի անուն տալ, սակայն սա կլինի ընտրական մշակույթի նոր ավանդույթի ձևավորում, որն առայսօր չի եղել”:
ԱԺ ճեպազրույցին բացակայում էր ԱԺ ԲՀԿ խմբակցությունը:

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply