Հայոց ցեղասպանության մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը շարունակում է մնալ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 14:49

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ թուրքական մամուլը անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեքշաբթի օրը ընտրարշավի շրջանակներում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը: Նախագահը նշել էր, որ Մեծ Եղեռն և ցեղասպանություն եզրույթները նույն իմաստն ունեն, և որ դրանց միջև ինքը որևէ տարբերություն չի գտնում:
Ահա այսօր թեմային անդրադարձել է նաև թուրքական «Radikal»-ը: Ըստ կայքի՝ նախագահ Սարգասյանի այն դիտարկումը, թե միջազգային հանրությունը Եղեռն բառը օգտագործում է, քանի որ խուսափում է ցեղասպանություն բառից, մեծ արձագանք է գտել հայկական մամուլում և սփյուռքում: ԱՄՆ-ում գտնվող հայկական սփյուռքի առաջատար թերթերից մեկը՝ «Ասպարեզ»-ը թեմայի վերաբերյալ այսպիսի մեկնաբանություն է արել. «Սարգսյանը պետք է ցեղասպանության դասեր առնի»:
«Radikal»-ը գրում է, որ հայտնի մեկնաբան Արա Խաչատուրյանը նշել է, որ վիրավորանք է համարում Սարգսյանի խոսքերը: «Եթե Սարգսյանը իսկապես ցեղասպանությունն ու Մեծ Եղեռնը նույն բանն է համարուն, ապա նա չպետք է ղեկավարի այն երկիրը, որի այժմյա ազգային պայքարը ուղղակիորեն կապված է Հայոց ցեղասպանության հետ: Օբաման 2012 թվականի սեպտեմբերի 24-ի իր ելույթում էլ 1915 թվականի դեպքերի վերաբերյալ Մեծ Եղեռն է ասել»,-նշել է Խաչատուրյանը:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply