Բելգիացիները շոկոլադե նամականիշեր են թողարկելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 15:10

Բելգիայի փոստը թողարկելու է շոկոլադի համով ու հոտով նամականիշեր: Մարտի վերջին արդեն կթողարկվի նմանատիպ 5 նամականիշ: Թուղթը մարդու մարմնի ջերմության ազդեցությամբ կարտածի  շոկոլադի համ ու հոտ (երբ մարդը շնչի կամ էլ դիպչի դրանց): Շոկոլադային նամականիշը կարժենա  6 եվրո:

Ծառայության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ նամականիշերին շոկոլադի հետ նույնացնելու խնդիրը հեշտ չի եղել ու դրա համար մասնագետներ են հրավիրվել Գերմանիայից, Նիդեռլանդներից ու Շվեյցարիայից:

Նոր նամականիշով նրանք մտադիր են ընդգծել շոկոլադի դերը Բելգիայի ազգային կերպարում: Այս երկրում շոկոլադ է պատրաստվում  XIX, երբ բելգիական գաղութ  Կոնգոն  արտադրողների համար դարձավ կակաոյի խոշորագույն աղբյուր: Բելգիական շոկոլադը  բարձր է դասվում աշխարհում ու զգալիորեն տարբերվում է  ֆրանսիական դառը ու գերմանական կաթնային շոկոլադներից:

Բացի շոկոլադային նամականիշերից, բելգիական փոստը կթողարկի նաև ճանապարհային երթևեկության  կանոններ քարոզող նամականիշեր, որոնք լույս կտան մթությ ան մեջ : Դրանք հետիոտները  կարող են փակցնել  հագուստին, որպեսզի  մթության մեջ տեսանելի լինեն վարորդներին, բացի այդ, թողարկվելու են Բելգիական օդերևութաբանական  ընկերության հարյուրամյակին նվիրված նամականիշեր, որոնց դիպչելիս նկար կհայտնվի:

Դիտվել է 1578 անգամ:
Print Friendly

Leave a Reply