Ւրաքում օրը պայթյուններով է սկսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 13:38

Իրաքի Բաբիլ քաղաքի հարավում գտնվող Էլ-Շումուլիե վարչական շրջանում այս առավոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տեղեկություններով 12 մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել: «Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ պայթուցիկը տեղադրված է եղել երկու մեքենայի մեջ:
Պայթյունից հետո դեպքի վայրը հսկողության տակ է առնվել, սկսվել է նախաքննություն: Պետք է նշել, որ Բաբիլ քաղաքի հյուսիսային մասում հաճախակին են տեղի ունենում կազմակերպված պայթյուններ, որոնք թիրախ են դարձնում քաղաքացիներին և անվտանգության ուժերին:
Այս առավոտ պայթյուն է տեղի ունեցել նաև Բաղդադի հյուսիսային Քազըմիյե թաղամասում, որի հետևանքով 11 մարդ է զոհվել, իսկ 31-ը վիրավորվել են:

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply