Ավարտվել է դահուկավազքերի Հայաստանի առաջնությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 8, 2013 12:54

Ծաղկաձորում ավարտված դահուկավազքերի Հայաստանի առաջնությանը մասնակցեցին հինգ տասնյակ մարզիկ-մարզուհիներ: Մեր երկրի ներկայացուցիչներից բացի, կարողություններն են փորձել նաև Ավստրիայի, Չեխիայի պատվիրակները: Վերջին մրցաձևում`  փոխանցավազքերում տղամարդկանցից առաջին տեղն են զբաղեցրել Մյասնիկ Ղարիբյանն ու Գոռիկ Գևորգյանը, նրանց հաջորդել են Կարեն Երիցյան-Արամ Գրիգորյան և Արմեն Դավոյան- Սլավիկ Սիմոնյան զույգերը:

Հայկանուշ Երիցյանն ու Գրիմեռ Լեսինցկան (Ավստրալիա) նույնպես  հաղթողներ են դարձել: Երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել Աննա Մխիթարյան- Կատյա Գալստյան և Լիլիթ Տոնոյան-Մարինե Ներսիսյան զույգերը:

Առաջնության արդյունքներով կազմավորվել է Հայաստանի հավաքականը, որը Իտալիայում մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Այդ ստուգատեսում մեր երկրի պատիվը կպաշտպանի 8 մարզիկ:

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply