“Ր.Հովհաննիսյանը գնում է դեպի հաղթանակ “

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2013 13:39

Այսօր ԱԺ-ում  հարցուպատասխանի  ժամանակ “Ժառանգություն”  կուսակցության ԱԺ խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը խոսելով  քարոզարշավի  մասին, ասաց, որ  նախորդ  ընտրությունների համեմատ այս  անգամ բացակայում է  մրցակիցների  միջև ագրեսիվությունը: “Մրցակցությունը  կա,  և գոնե  հիմնական  երեք  թեկնածուները ներկայացնում են  իրենց  ծրագրերը,  թեև  հանրության  մի որոշ  շերտ  հետաքրքրված  չէ  նրանց  ծրագրերով: Բոլորի ցանկությունն է  ունենալ  լավ ու ազատ  Հայաստան: Ընտրողն  ինքը  պետք է  համոզվի, թե այս  թեկնածուները  կարող են  իրականացնել  իրենց  ծրագրերը, հիմնականում  կատարվելու է ծրագրերի ընտրություն: Այս առումով,  կարծում եմ Ր.Հովհաննիսյանը գտնվում է  շահեկան  վիճակում: Նրա  ներկայացրած  ծրագիրը  բացարձակ  իրատեսական է”:

Լրագրողի այն  հարցին, թե որքանով են հավաստի  այն  լուրերը, ըստ որի Ր.Հովհաննիսյանն խաղում է իշխանությունների խաղը, Ռ.Հակոբյանը պատասխանեց. “Ես  լուրջ  չեմ  վերաբերում այդ  հայտարարություններին,  այն  ներկապնակը  որ  կա  հանրության  մեջ  ուղիղ  համեմատական է  նման  հայտարարություններին”: Ր. Հովհաննիսյանի  հնարավոր հաղթանակի  դեպքում Ռ.Հակոբյանը  համոզված է, որ հայ  իրականության  մեջ  ի վերջո կձևավորվի  պատվող նախագահի թեկնածուի  կողմից  հաղթող թեկնածուին  շնորհավորելու մշակույթը: “ Այս  դեպքում  չեմ  բացառում հաղթողի  և հաղթվողի ձեռքսեղմումը: Ինչ վերաբերում է նրան, որ վերջին  օրերին Ր.Հովհաննիսյանն արդեն իսկ  հավաքել է 25%  ձայն:”Ր.Հովհաննիսյանը գնում է  դեպի  հաղթանակ”:

Դիտվել է 711 անգամ:
Print Friendly

Leave a Reply