Աշխատանքի մրցույթ` հաշմանդամություն ունեցող անձանց համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2013 12:26

ՀՀ ԱԻ նախարարությունում շարունակվում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի համար հայտարարված մրցույթը։

ՀՀ Նախագահի հանձնարարությամբ` ԱԻՆ համակարգում աշխատանքի պիտի անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ` ԱՌՆԱՊ հիմնադրամում ստեղծվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի» թեմատիկ խումբ, որտեղ ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Սեղմ ժամկետներում և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խմբի կազմակերպած բազմաթիվ քննարկումների արդյունքում հստակեցվել են հաշմանդամություն ունեցող անձանց ԱԻՆ համակարգում աշխատանքի տեղավորման հիմնական խնդիրները, անհրաժեշտ պայմաններն ու ներկայացվող պահանջները։

ՀՀ ԱԻ նախարարությունը հայտարարել է մրցույթ` փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ընդունելու համար։

Առաջին փուլում աշխատանքի մրցույթին կարող են դիմել միայն սայլակավոր հաշմանդամները։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ (բեռնել www.mes.am կայքից) և ներկայացնել ՀՀ ԱԻ նախարարություն (հասցեն` ք. Երևան 0054, Ա. Միկոյան 109/8, հեռ.` 010 31-77-31) կամ ուղարկել hr@mes.am  էլեկտրոնային հասցեով:

Դիտվել է 702 անգամ:
Print Friendly

Leave a Reply