Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարում թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի հաճախակիացած դրսեւորումները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2013 12:02

Մեկնաբանելով օրերս Թուրքիայի քրդամետ “Ժողովրդավարական հասարակություն” կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի հայտարարությունը, որում նա ներողություն էր հայցում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության իրագործման մեջ քրդերի մասնակցության համար` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ողջունելի է համարել թուրքական քաղաքական շրջանակների կողմից ապաշխարանքի հաճախակիացած դրսեւորումները:

“Բարձր եմ գնահատում Թուրքիայի “Ժողովրդավարական հասարակություն” կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքի կոչն` ուղղված վարչապետ Էրդողանին` դադարեցնելու երիտթուրքերի ոճրի ժխտումը, ընդունելու դրա փաստը եւ ներողություն հայցելու հայերից:

Կարծում եմ, որ քուրդ քաղաքական գործչի այս հայտարարությունը պետք է օրինակ ծառայի Թուրքիայի ներկայիս ղեկավարության համար` հաշտվելու սեփական պատմության ցավալի էջերի հետ՝  ներողություն խնդրելով հայերից եւ մյուս ցեղասպանված ժողովուրդներից”,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է 659 անգամ:
Print Friendly

Leave a Reply