ԱՄՆ-ը կարող է ահաբեկիչներին հովանավորող պետությունների ցուցակը դասել ԿԺԴՀ-ն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 11:22

ԱՄՆ-ը կարող է ահաբեկիչներին հովանավորող պետությունների ցուցակ վերադարձնել ԿԺԴՀ-ն` հերթական միջուկային փորձարկումների դեպքում: Դրա մասին երեկ հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական  ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Հունվարի 22-ին Անվտանգության խորհուրդը միաձայն նոր բանաձև է ընդունել, որով ԿԺԴՀ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ցանկն ընդլայնվում է: Փաստաթուղթը Փհենյանի` դեկտեմբերի 12-ին իրականացրած  Երկրի արհեստական արբանյակով կրող հրթիռի արձակումն էր: Իր   հերթին ԿԺԴՀ-ն հայտարարել է “նոր ռազմական հզորություն աճեցնելու” ու նոր միջուկային և հրթիռային փորձարկումներ անցկացնելու մտադրության մասին:

ԿԺԴՀ-ն ահաբեկչությունը պաշտպանող երկրների ցանկում էր ընդգրկվել հարավկորեական Кorean Airlines ինքնաթիռի վթարից հետո: Փհենյանը հերքեց այն ժամանակ իր մասնակցությունը կատարվածին, դրանում մեղադրելով Կորեայի հանրապետության հատուկ ծառայություններին: Սակայն, 2008-ին ԱՄՆ-ը հայտարարեց հանրապտությունն այդ “սև ցուցակից” հանելու մասին`  ձևակերպելով որոշումը հետևյալ կերպ.”որքանով հայտնի է,  (ԿԺԴՀ) ոչ մի ահաբեկչություն չի հովանավորել”:

Ահաբեկիչ պետությունների ցանկը կազմել սկսել են 1979-ից.այս պահին այդ ցուցակում են Սիրիան (1979-ից), Կուբան (1982) Իրանը (1984),Սուդանը(1993): Այդ ցուցակը ենթադրում է  այնպիսի պատժամիջոցների կիրառում, ինչպիսիք են` զենքի մատակարարման, երկակի նշանակության ապրանքների ներմուծման, տնտեսական օգնության, ֆինանսական ու այլ սահմանափակումներ:

Դիտվել է 1364 անգամ:
Print Friendly

Leave a Reply