Փրկարարներն օգնել են անօգնական քաղաքացուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2013 11:13

Փետրվարի 8-ին, ժամը 00.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 30/3 շենքի բնակչուհին վատառողջ է, չի կարողանում ինքնուրույն բացել բնակարանի դուռը.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին` անօգնական վիճակում հայտնաբերել 1985 թ. ծնված Գ. Սակունցին: Վերջինիս «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply