Տունը գտնվում է վթարային վիճակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2013 11:09

Փետրվարի 7-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 9-րդ փողոցի թիվ 2 տան պատերին ճաքեր են առաջացել, առկա է փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ տունը գտնվում է վթարային վիճակում, բնակիչներին զգուշացվել է, որ այնտեղ բնակ­վե­լը վտանգավոր է:

Կստեղծվի հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն «Հայսեսմշին» ԲԲԸ-ի մասնա­գետ­ներ և կտրվի համապատասխան եզրակացություն:

Դիտվել է 763 անգամ:
Print Friendly

Leave a Reply