ԿԸՀ-ն կոչ է անում Անդրիաս Ղուկասյանին դադարեցնել հացադուլը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 8, 2013 10:49

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է իր մտահոգությունը Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի շարունակման վերաբերյալ, հատկապես նկատի ունենալով վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված պարոն Ղուկասյանի առողջական վիճակի վատթարացման հետ:

Մտահոգ լինելով Հանրապետության Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակով` հորդորում ենք պարոն Ղուկասյանին դադարեցնել հացադուլը և ձեռնարկել քայլեր առողջական վիճակի բարդացումներից խուսափելու համար:

Միաժամանակ, դիմում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` Հանրապետության  Նախագահի թեկնածուի առողջական վիճակը անհապաղ  դարձնել մասնագիտական քննարկման առարկա և հայտնել մասնագիտական կարծիք:

  Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

Դիտվել է 715 անգամ:
Print Friendly

Leave a Reply