Բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 8, 2013 10:47

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Փետրվարի 8-ին` ժամը 09.30-ի դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply