Հիվանդին կենդանի սառեցրել են դիահերձարանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 9:03

Սրտի նոպայից հետո հիվանդին մեռած են կարծել ու տեղավորել դիահերձարանի սառցախցիկում, որից հետո տղամարդը մահացել է ցրտահարությունից:

Դեպքը կատարվել է Պսկովի Սեբեժյան շրջանում: Կանչով տեղ հասած բժիշկներն արձանագրել են 57-ամյա տղամարդու մահվան փաստը, որից հետո, նրա մարմինը տեղափոխել են դիահերձարան ու տեղավորել սառցախցիկում:

Մեկ օրից, երբ մասնագետները հերձել են մեռածին, պարզվել է, որ նա մահացել է ոչ սրտի նոպայից: Հիմա հետաքննություն է կատարվում:

Բժիշկները երբեմն սրտի նոպան  շփոթում են մահվան հետ: Անցած տարի, օրինակ, Եգիպտոսում բժշկի սխալի պատճառով կենդանի պիտի թաղվեր մատուցողը: Տղամարդն ուշքի էր եկել սեփական թաղման ժամանակ, ցնցված հարազատների աչքի առջև:

Իսկ 2005-ին, Ռումինիայի հիվանդանոցներից մեկի դիահերձարանում “հարություն” առավ 16-ամյա Բոգդան Գեորգեսկուն, որին հիվանդանոց էին տարել նոպայից հետո: Կենդանության նշաններ ցույց չտվող երիտասարդը հանկարծ վեր էր թռել սեղանից ու գլխով հարվածել  իրեն հերձել պատրաստվող բժշկին:

Դիտվել է 1580 անգամ:
Print Friendly

Leave a Reply