Հզոր ձնամրրիկ է սպառնում Նյու Յորքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 8, 2013 8:45

ԱՄՆ-ի արևելյան առափնյան պատրաստվում է ողջ պատմության մեջ ամենահզոր ձնամրրիկին: Նյու Յորքում ու հարևան քաղաքներում հետաձգվում են  ավիաթռիչքները,  մարդիկ մթերք են պահեստավորում: Իշխանությունները մարդկանց կոչ են անում մնալ տներում:

Օդերևութաբանների կանխատեսումներով, փոթորիկը պատուհասելու է ատլանտյան առափնյան  ուրբաթ,  տեղական ժամանակով 06:00-ին: Սկզբում Նյու Յորքում ու ծայրամասերում անձրև կտեղա, իսկ հետո, ցրտելուն զուգընթաց, առատ ձյուն`ժամում 7 սմ: Կոնեկտիկուտում ու Լոնգ Այլենդում ջրհեղեղի վտանգ կա: Մոտեցող փոթորիկն ամենաուժգինն է վերջին 35 տարում, ավելին, այն կարող է  անգամ օդերևութաբանության պատմության ամենահզոր փոթորիկների 10-յակում հայտնվել: Աղետի հիմնական բաժինը Բոստոնին կհասնի (մինչև կես մ տեղում): Այնտեղ ձյունը մաքրելու համար 600 ձնահավաք կաշխատի , իսկ Նյու Յորքը ձնից կմաքրեն 1800 ձնահավաք մեքենայով:

Արևելյան նահանգներում դասերն են հետաձգվել , իսկ վարորդներին առաջարկվել է օգտվել հասարակական տրանսպորտից: Էներգետիկները զգուշացրել են հոսանքամատակարարման խափանումների հավանականության մասին ու բնակիչներին խնդրել հեռու մնալ վնասված հոսանքալարերից:

Դիտվել է 1597 անգամ:
Print Friendly

Leave a Reply